Ալբանիայի Անկախության 114-րդ տարեդարձի օրը հազարավոր ցուցարարներ հավաքվել են մայրաքաղաք Տիրանայում՝ պահանջելով վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը:
Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել: Ակցիաների մասնակիցները կոտրել են կառավարական շենքերի ապակիները և փողոցների տեսախցիկները:
Իրավապահներն էլ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են գործի դրել:
Ալբանիայում ցույցերի ալիքը սկսվել է մայիսից: Պատճառ է դարձել երկրի հարավում շքեղ հանգստավայրերի կառուցման նախագիծը: Այնուհետև սեպտեմբերին լայնածավալ ցույցեր են սկսել ուսանողները՝ պահանջելով կրթության և կյանքի ավելի լավ պայմաններ: Ցուցարարների պահանջներն աստիճանաբար ընդլայնվել են և այժմ ներառում են կառավարության հրաժարականը:










