Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ քննադատել է Կիևի հարվածները Լիբիայի ափերին գտնվող ռուսական ռազմանավին: Ըստ իտալական կողմի՝ դա խախտում է Լիբիայի ինքնիշխանությունը և վտանգ ստեղծում, որ պատերազմը կտարածվի Միջերկրական ծովում:
Իտալիայի կառավարության հայտարարության համաձայն՝ Զելենսկին ընդունել է, որ գործողությունն իրականացվել է առանց գործընկերների հետ նախապես համաձայնեցնելու: Մինչ այդ, սակայն, BBC-ի հետ հարցազրույցում թեմային անդրադառնալիս Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը նման գործողություններ չի իրականացնում առանց գործընկերների հետ խորհրդակցության:
Մելոնին ընդգծել է, որ Իտալիան շարունակում է աջակցել Ուկրաինային արդար և տևական խաղաղության հասնելու ճանապարհին, սակայն դա չի նշանակում համաձայնություն տալ այնպիսի քայլերի, որոնք սպառնալիքի տակ են դնում Իտալիայի և ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը:
«Մերկուրի» ռազմանավին հարվածից հետո Լիբիայի արտգործնախարարությունը Կիևից պաշտոնական բացատրություն էր պահանջել՝ դատապարտելով երկրի տարածքում ռազմական գործողությունները: Ուկրաինայի արտգործնախարարությունն էլ հայտարարել էր, որ պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում և հարգում է Լիբիայի ինքնիշխանությունը:










