ՎՎարդուհի Հարությունյան

Ամերիկյան ուժերը և տարածաշրջանային գործընկերները վերահսկում են Հորմուզի նեղուցը. CENTCOM

Ամերիկյան ուժերը և տարածաշրջանային գործընկերները վերահսկում են Հորմուզի նեղուցը. CENTCOM

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հերքել է Իրանի պնդումները, որ երկրի հատուկ նշանակության ուժերը վերադարձրել են վերահսկողությունը ամերիկյան ուժերի գրաված երկու նավթատար լցանավի նկատմամբ:

Հրամանատարությունը նաև հայտնել է, որ ամերիկյան ուժերը և տարածաշրջանային գործընկերները վերահսկում են Հորմուզի նեղուցը, իսկ Իրանի պնդումները, թե նեղուցով անցման համար ԱՄՆ-ը նավերից 2,5 միլիոն դոլար է գանձվում, իրականությանը չեն համապատասխանում: CENTCOM-ից նաև նշել են, որ Օմանի ծոցում ճշգրիտ զենքերով հարվածել է Պալաուի դրոշի ներքո նավարկող առևտրային նավի, որը փորձել է ճեղքել ԱՄՆ-ի կողմից սահմանված ծովային շրջափակումը: Իրանը, իր հերթին, հայտնել է, որ Հորմուզի նեղուցում իր հետ չհամաձայնեցված երթուղիներով անցնելիս երկու նավթատար լցանավ հարվածել է ծովային ականների և պայթել, դրանցից մեկը Օմանի Խասաբի նավահանգստի մոտ, մյուսը՝ նեղուցի արևելքում:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշացրել է, որ առևտրային նավերը չեն կարող խուսափել ականներին հարվածելուց, նույնիսկ երբ նեղուցով անցնում են ԱՄՆ զինվորականների ուղեկցությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում