Քուվեյթը հայտնել է, որ Իրանը անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է կարևոր ենթակառուցվածքի օբյեկտ: Խոցված ԱԹՍ-ների բեկորների անկման հետևանքով երկու մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել:
Հաղորդվում է, որ զոհերն իտալացի տեխնիկներ էին, որոնք աշխատում էին գերմանական «Ռայնմետալ» ռազմարդյունաբերական ընկերությունում:
Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զինված ուժերը պահպանում են բարձր պատրաստվածության վիճակը և ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ՝ երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար։










