Թուրքիայի դատարանը վերջնականապես չեղյալ է ճանաչել Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի բարձրագույն կրթության դիպլոմը՝ մերժելով նրա փաստաբանների բողոքները:
2025 թվականի մարտին Ստամբուլի համալսարանը՝ Գլխավոր դատախազության պահանջով, չեղյալ էր հայտարարել բիզնեսի կառավարման ֆակուլտետի դիպլոմը, որն Իմամօղլուն ստացել էր 1990 թվականին Հյուսիսային Կիպրոսի բուհից տեղափոխվելուց հետո՝ հայտարարելով թարգմանության ընթացքում խախտումների և փաստաթուղթը կեղծիքի միջոցով ստանալու մասին։
2025 թվականի հուլիսին հաղորդվել էր նաև նույն համալսարանի սոցիալական գիտությունների ինստիտուտում նրա մագիստրոսական աստիճանի չեղարկման մասին։
Ըստ օրենքի՝ Թուրքիայում բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր պահանջ է նախագահի թեկնածուների համար։ Դիպլոմի չեղարկումը փաստորեն փակում է Իմամօղլուի ճանապարհը՝ մասնակցելու 2028 թվականի նախագահի ընտրությանը։










