Եթե Արմեն Գրիգորյանը դեմ էր Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունմանը, ապա պետք է հրաժարական տար՝ նշել է վարչապետը՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցության պատրանքի վերաբերյալ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին։
Փաշինյանը նաև հիշեցրել է, որ իր որոշմամբ է նա ազատվել զբաղեցրած պաշտոնից։
Պետության ղեկավարը հնարավոր չի համարել օրենքի չեղյալ հայտարարումը՝ նշելով մի քանի պատճառ։ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է խոսել ոչ թե զիջումների, այլ լուծումների մասին։










