Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Երևանի քրեական և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Երևանի քրեական և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման, ինչպես նաև կամավոր հանձնման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու բացատրական աշխատանքները։

Նոյեմբերի 25-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին, հետևելով Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու հորդորին, զենք-զինամթերքը թողել էր Երևանյան լճի հարակից տարածքում՝ թփերի տակ։ Քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, ինքնաձիգի փամփուշտներ և պահեստատուփ։

Զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից շարունակաբար իրականացվող միջոցառումների ու բացատրական աշխատանքի արդյունքում։

Նոյեմբերի 25-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում։

Համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ՝ փամփշտատուփով, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփով, պայթուցիչ, գազային ատրճանակ և փամփուշտներ։

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում