Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ԼԼուսինե Մուրադյան

Ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը. Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին

Ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը. Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին

Երբ Կառավարության՝ նոյեմբերի 26-ի ճեպազրույցի ժամանակ լրագրողը վարչապետից հետաքրքրվեց՝ եթե առաջիկայում՝ Մոսկվա այցերի ժամանակ, հարց դրվի, որ պետք է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը մեկնարկելու մասին օրենքը չեղարկվի, ի՞նչ որոշում կկայացնի հայկական կողմը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Ո՛չ, ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը մի քանի պատճառով: Պատճառներից առաջինն այն է, որ օրենքն ընդունվել է քաղաքացիական նախաձեռնությամբ, այսինքն՝ այնպես չէ, որ Կառավարության կամ նեղ քաղաքական շրջանակի կողմից կայացված որոշում է։

Երկրորդը՝ տեղի են ունեցել ընտրություններ, որտեղ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է այդ օրենքի օգտին, էլ չեմ ասում, որ տեղի են ունեցել և տեղի են ունենում պրոցեսներ, որոնք պետք է գնան, զարգանան։ Այսինքն՝ ես հնարավոր չեմ համարում օրենքի չեղարկումը»։

Այս համատեքստում Փաշինյանը, անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, նաև հայտարարեց. «Մենք ՌԴ-ին վնասելու ցանկություն, մտադրություն, նպատակ ո՛չ ունեցել ենք, ո՛չ ունենք, ո՛չ էլ կունենանք, և նույնն էլ ակնկալում ենք Ռուսաստանից։

Հարգում ենք, բնականաբար, ՌԴ ինքնիշխանությունը, ՌԴ շահերը, բայց մենք մեր ինքնիշխանությունն ու մեր շահերն էլ ենք հարգում, բնականաբար, ամենայն հարգանքով, ավելի շատ, քան ՌԴ շահերը, և մենք այստեղ պետք է գտնենք լուծումներ։ Իմ կարծիքով՝ լուծումները հնարավոր են։ Ուրախ եմ արձանագրել, որ ձեր նշած լարումները ոչ թե աճում են, այլ նվազում են (դիմում է լրագրողին — խմբ.)։ Մենք ՌԴ-ի հետ վիճելու մտադրություն չունենք, մենք պարբերաբար երկխոսում ենք»։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում