Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ՎՎարդուհի Հարությունյան

Թրամփը և Ռյուտեն Ֆլորիդայում քննարկել են Ուկրաինայում և Իրանում ընթացող հակամարտությունները

Թրամփը և Ռյուտեն Ֆլորիդայում քննարկել են Ուկրաինայում և Իրանում ընթացող հակամարտությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ֆլորիդայում հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայում և Իրանում ընթացող հակամարտությունները: Հանդիպումն անցկացվել է մամուլի համար փակ ռեժիմով:

Համատեղ հայտարարության մեջ Թրամփը և Ռյուտեն Ռուսաստանին կոչ են արել խուսափել այնպիսի գործողություններից, որոնք միտումնավոր կամ ոչ միտումնավոր կերպով կարող են ընդլայնել Ուկրաինայում պատերազմը: Կողմերը նաև շեշտել են հակամարտությունը հնարավորինս արագ կարգավորելու կարևորությունը:

Թրամփը և Ռյուտեն նաև շեշտել են պաշտպանական ծախսերը մեծացնելու և ռազմարդյունաբերական ներուժի մեջ ներդրումներն ավելացնելու կարևորությունը՝ ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներում:

ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ հարկավոր է շարունակել Ռուսաստանի վրա ճնշումը: Նա բարձր է գնահատել ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ Վաշինգտոնի ջանքերը: Միևնույն ժամանակ, Ռյուտեն կարևոր է համարել, որ Ուկրաինան ունենա մարտերը շարունակելու համար անհրաժեշտ ամեն բան՝ այդպիսով ճնշում գործադրելով Մոսկվայի վրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում