Կահիրեի օղակաձև ճանապարհին նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել, որի հետևանքով զոհվել է 21 մարդ, վիրավորվել՝ առնվազն 15-ը։
Եգիպտական Կարմիր մահիկի տվյալներով՝ նավթամթերք տեղափոխող բեռնատարը շրջվել է մայրուղու վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
«Օղակաձև ճանապարհի վրա գտնվող Վարաք շրջանում հրդեհի հետևանքով 15 մարդ է հոսպիտալացվել Կահիրեի և Գիզայի մոտակա հիվանդանոցներ: Միջադեպը խլել է 21 մարդու կյանք», - ասվում է տեղի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:










