«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում գործող «Գտնված երազ» տարեցների ակումբներն արդեն իսկ իրենց դռներն են բացել Հայաստանի 6 համայնքներում (Արտաշատ, Արենի, Իջևանում, Ներքին Գետաշեն, Մեծամոր, Վանաձոր)՝ դառնալով գիտելիքի, ջերմության ու նոր ընկերությունների իսկական օջախ։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը։
Ակումբներում ընդհանուր առմամբ հավաքվում են ավելի քան 240 մասնակիցներ՝ մեր ավագ սերնդի ամենաակտիվ ներկայացուցիչները։






«Այստեղ կյանքն իսկապես եռում է։ Օրվա ամենատարբեր ժամերին ակումբներում իրական աշխուժություն է տիրում. մասնակիցները մարմնամարզությամբ լիցքավորվում են էներգիայով, նկարչության ու արտ-թերապիայի ընթացքում բացահայտում են իրենց ստեղծագործական տաղանդները, վրձնով արտահայտում զգացմունքներն ու պարզապես լիցքաթափվում, իսկ մեդիագրագիտության դասերին սովորում են վստահ քայլել տեխնոլոգիաների աշխարհում ու կապի մեջ մնալ ժամանակակից ռիթմի հետ։
Սա մի վայր է, որտեղ մեր ավագները կտրվում են տնային առօրյայից ու հոգսերից, լավ ժամանակ են անցկացնում, շփվում, ծիծաղում ու վայելում յուրաքանչյուր ակնթարթը»,- ասվում է հաղորդագրության մեջ










