«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի շրջանակում նոյեմբերի 15-ին Արմավիրի մարզի 66 փոքրիկներ այցելել են Երևան՝ դիտելու Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի հիման վրա բեմադրված «Շունն ու կատուն» մանկական կոմիկական օպերան։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։
«Ներկայացման ընդմիջմանը երեխաները հնարավորություն ունեցան այցելելու նաև ետնաբեմ և բացահայտելու բեմական վառ ու գունավոր աշխարհը՝ կուլիսներից այն կողմ։
Մշակութային հերթական այցի ավարտին փոքրիկները շարունակեցին ընթերցել և բուռն քննարկել Ռոալդ Դալի «Ընձուղտը, Պեղոն և ես» գիրքը։
Մինչ հաջորդ մշակութային կանգառ»,- ասվում է հաղորդագրության մեջ։










