Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Տավուշի մարզ

Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Տավուշի մարզ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է նաև Տավուշի մարզ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

Մարզպետ Հայկ Ղալումյանի հետ նախարարը նախ եղել է Ենոքավան-Կարմիր գյուղ-Ջուջևան ավտոճանապարհի շինհրապարակում։ Տեղում ծանոթացել են իրականացվող աշխատանքների ընթացքին, քննարկել շինարարական գործընթացին առնչվող հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև աշխատանքների արդյունավետ կազմակերպմանն ու սահմանված ժամկետներում իրականացմանը։

Այնուհետև նախարարը այցելել է Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայր, որտեղ սուբվենցիոն ծրագրով տուֆ քարով սալարկվում է դեպի Խաշթառակի եկեղեցի տանող ճանապարհը։

Ծրագրի արժեքը շուրջ 283 մլն դրամ է։

Իջևան քաղաքում նախարարն այցելել է նաև բազմաբնակարան բնակելի շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի իրականացման վայր։

Բնակիչները գոհունակություն են հայտնել կատարված աշխատանքների համար՝ նշելով, որ շենքերի էներգաարդյունավետ արդիականացման արդյունքում իրենց ծախսերը կրճատվել են գրեթե 40 տոկոսով, բնակարաններն ավելի տաք են դարձել, իսկ շենքերի արտաքին տեսքը բարեկարգվել է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում