Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երկու ներկայացուցիչ՝ 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, կմասնակցեն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք World Boxing-ի աշխարհի գավաթի եզրափակիչ մրցաշարին։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։
Մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը։ Մասնակցության իրավունք են ստացել յուրաքանչյուր քաշային կարգի մրցաշրջանի լավագույն արդյունքներ գրանցած բռնցքամարտիկները։
World Boxing Cup Finals-ը 2026 թվականի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլն է։ Մրցաշարում վաստակած վարկանիշային միավորները կարևոր նշանակություն կունենան նաև 2027 և 2028 թվականների օլիմպիական ընտրական մրցաշարերում մարզիկների դասակարգման համար։
Հայ մարզիկները մրցավայրում են հավաքականի մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ։









