Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Առաջին մեդալը Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում: Մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանն իր խոսքն է ասում նաև մեծահասակների պայքարում: Այդ մասին ասված է Բռնցքամարտի ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում:

«Քառորդ եզրափակիչում մեր մարզուհին ժամանակից շուտ հաղթեց Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեա Կրինությանին և, դուրս գալով կիսաեզրափակիչ, ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Վճռորոշ մենամարտում Էլիդան ոչ մի շանս չտվեց մրցակցին: Գրագետ օգտագործելով իր ֆիզիկական տվյալները՝ հայ մարզուհին մրցակցին պահում էր տարածության վրա ու տեղ հասցնում ուժգին հարվածները: Արդյունքում մեկ նոկդաուն առաջին ռաունդում և երկու նոկդաուն երկրորդ ռաունդում, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտն ու հաղթանակը շնորհեց Էլիդային»,- նշված է գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում