Բուլղարիայի գործող նախագահ Իլյանա Յոտովան, որը բարենպաստ դիրքորոշում ունի Ռուսաստանի նկատմամբ, հաղթել է նախագահի ընտրության երկրորդ փուլում, որտեղ նա մրցել է նախկին վարչապետ, եվրոպամետ քաղաքական գործիչ համարվող Անդրեյ Գյուրովի հետ։
Ըստ էքզիթ փոլերի՝ Յոտովան և նրա փոխնախագահի թեկնածու Կիրիլ Վալչևը ստացել են ձայների մոտ 58%-ը։ Նրանց մրցակիցները՝ նախկին վարչապետ Անդրեյ Գյուրովը և Գեորգի Կանդևը, ստացել են ձայների մոտ 39%-ը, հայտնում են բուլղարական լրատվամիջոցները։
Եթե արդյունքները հաստատվեն, Յոտովան կդառնա առաջին Բուլղարիայի կին ընտրված նախագահը: Մինչ այդ՝ 2026 թվականի հունվարին, նա ժամանակավորապես զբաղեցրել էր պետության ղեկավարի պաշտոնը Ռումեն Ռադևի վաղաժամկետ հրաժարականից հետո, փոխնախագահի պաշտոնից անցնելով նախագահական լիազորությունների կատարմանը։
Անդրեյ Գյուրովն արդեն ընդունել է պարտությունը, միաժամանակ խոստովանել է, որ քվեարկության արդյունքներն իր համար անակնկալ էին։







