Բռնցքամարտի ԵԱ-ի 1/4 եզրափակչում Հայաստանն ունի 5-րդ ներկայացուցիչը

Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչում Հայաստանն ունի 5-րդ ներկայացուցիչը։ 1/8 եզրափակչում վստահ հաղթանակ է տոնել նաև Մարատ Միքայելյանը։
Բռնցքամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ 75 կգ քաշային բռնցքամարտիկը մեծ առավելությամբ պարտության է մատնել հույն Ռադիոս Պանագյոտիսին։
Մեր մարզիկը մրցակցին նաև նոկդաունի է ենթարկել։
Հայ բռնցքամարտիկներից Եվրոպայի առաջնության 1/4 եզիափակչում են նաև Էլիդա Քոչարյանը, Ռուդոլֆ Գարբոյանը, Արթուր Բազեյանն ու Դավիթ Չալոյանը։



