Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել․ 2025-ի համեմատ արձանագրվել է 39 667-ով ավելի աշխատատեղ

ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել․ 2025-ի համեմատ արձանագրվել է 39 667-ով ավելի աշխատատեղ

Հոկտեմբերի տվյալներով՝ ՀՀ-ում ունենք գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ․ արձանագրվել է 849 հազար 741 գրանցված աշխատատեղ, որը 39 հազար 667-ով ավելի է 2025 թվականի հոկտեմբերին արձանագրված աշխատատեղերից և 312 հազար 997-ով ավելի է 2017 թվականին արձանագրված աշխատատեղերից։ Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 26-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ-որ առումով սա կանխատեսելի էր, և առնվազն մի բավականին ծանրակշիռ մասով ես այս դինամիկան կապում եմ առողջության ապահովագրության ներդրման հետ, նաև այն որոշումների հետ, որոնք կայացրել ենք։

Օրենք ընդունվեց, որ մինչև 200 հազար աշխատավարձ ստացող աշխատողները նույնպես ընդգրկվում են առողջության ապահովագրության համակարգում 2027 թվականի հունվարի 1-ից։ Փաստացի ստացվում է, որ վարձու աշխատող համարվող մեր ամբողջ սեգմենտը, մեր քաղաքացիները կամ ՀՀ-ում աշխատող մարդիկ ամբողջությամբ ընդգրկվում են առողջության ապահովագրության համակարգում, և բաց չենք ունենում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ երկու հիմնական խումբ կա, որոնք դեռ պետք է ընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում․ դրանք են գյուղացիական տնտեսություններ ունեցող քաղաքացիները և 63-65 տարեկան թոշակառուները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում