Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Առողջապահության հասարակական խորհրդի նիստի օրակարգում «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումներն են

Առողջապահության հասարակական խորհրդի նիստի օրակարգում «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումներն են

Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ տեղի է ունեցել առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի այս տարվա 4-րդ նիստը։

Օրակարգում ««Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր։

Նիստը վարել է առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը, մասնակցել է նաև Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Բաբայանը։

Նախագիծը նպատակ ունի ապահովել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի փուլային ներդրումը՝ սահմանելով շահառուների նոր խմբերի ընդգրկման ժամկետներն ու պայմանները, ինչպես նաև հստակեցնել ներդրման վերջին ամիսներին ի հայտ եկած առանձին խնդիրներով պայմանավորված իրավակարգավորումները։

Նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը ներկայացրել է 2027 թվականից ապահովագրված անձանց շրջանակի ընդլայնման կարգը, նրանց ապահովագրավճարի գոյացման տարբերակները։

Ըստ նախագծի՝ հունվարի 1-ից ապահովագրության փաթեթ կունենան՝

1) Մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացող վարձու աշխատողները, տարեկան մինչև 2 400 000 դրամ շրջանառությամբ անհատ ձեռնարկատերերը և նոտարները։

2) 2 տարվա գրանցման պատմություն և 2026 թ. յուրաքանչյուր ամսվա հաշվարկով նվազագույն աշխատավարձը գերազանցող ընդհանուր շրջանառություն ունեցողները, այդ թվում՝ էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություն իրականացնողները։

3) Ապահովագրված անձանց փոխկապակցված անձինք։

4) Օրենքով սահմանված այլ խմբերը՝ տարեկան 2 400 000 դրամ և ավելի եկամուտ (վարձակալական վճար, տոկոս, շահաբաժին, ռոյալթի) ունեցող կամ քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող անձինք։

Ներկայացվել են նաև 2027 թվականից ապահովագրավճարի մասնակի պետական սուբսիդավորման եղանակն ու չափը։

Հանրային խորհրդի անդամների մասնակցությամբ թեմայի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում