ԱՄՆ իշխանությունները ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ՝ տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու նպատակով։
Սա պատմության մեջ առաջին նման թույլտվությունն է: Արբանյակները կմշակեն արհեստական բանականության համար նախատեսված տվյալները և արդյունքները կուղարկեն Երկիր։
Ընկերությունը մտադիր է արբանյակները սնուցելու համար օգտագործել արևի լույսը: SpaceX-ը նշել է, որ սա կապահովի ծախսերի և էներգաարդյունավետության էական բարելավում՝ միաժամանակ զգալիորեն նվազեցնելով Երկրի վրա գտնվող տվյալների կենտրոնների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։
ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովի տրամադրած արտոնագրի համաձայն՝ SpaceX-ը պետք է արբանյակների տեղակայումը սկսի ոչ ուշ, քան 2033 թվականի նոյեմբերին։ Մինչև 2035 թվականի նոյեմբերը ուղեծրում պետք է տեղակայվի 100 հազար արբանյակ, իսկ մինչև 2038 թվականի նոյեմբերը՝ առնվազն կես միլիոն։
Ներկայում ուղեծրում գտնվող շուրջ 17 000 արբանյակից 11 000-ը պատկանում է SpaceX-ի Starlink արբանյակային ինտերնետային ցանցին։









