Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինարարությունը կմեկնարկի գարնանը. Խուդաթյան

Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինարարությունը կմեկնարկի գարնանը. Խուդաթյան

«Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի վիճակով մտահոգված հարգելի՛ քաղաքացիներ և Վաղարշապատի ընտրությունների արդյունքներից դեռևս ուշքի չեկած «ճանապարհագետ-բլոգերներ», դեռևս շաբաթներ առաջ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է այս ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների իրականացման մրցույթը»,– սոցցանցում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ավելացնելով, որ անբարենպաստ եղանակի պատճառով շինարարական աշխատանքները կմեկնարկեն գարնանը։

Նախարարը նշել է, որ ճանապարհը հիմնանորոգվելու է ամբողջությամբ, այնպես, ինչպես այս տարի հիմնանորոգվել են Էջմիածին-Շահումյան և Հայկ Դանաղյան-Չարենց ճանապարհները, Էջմիածնի խճուղուց դեպի Մասիս քաղաք տանող ճանապարհը, Էջմիածնի թունելը, Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ և Գեղակերտ-Ծաղկալանջ-Աղավնատուն-Ամբերդ-Այգեշատ-Դաշտ ճանապարհահատվածները։

«Իհարկե, «ճանապարհագետ-բլոգերները» դժվար թե խոսեն այս ամենի մասին։ Հազիվ հիշեն, թե ինչ վիճակում էին տարիներ առաջ, օրինակ, Էջմիածին-Երևան ճանապարհը կամ համայնքի մյուս ճանապարհները։ Բայց դա մեզ՝ Կառավարությանն ու համայնքի ղեկավար պարոն Մեխակյանին, չի խանգարի հետևողականորեն շարունակել Վաղարշապատն ավելի լավը դարձնելու մեր սկսած աշխատանքը։

Ճանապարհի ներկայիս վիճակով քաղաքացիներին պատճառվող անհարմարությունների համար անձամբ հայցում եմ ձեր ներողամտությունը։ Վստահեցնում եմ՝ խնդիրը լուծվելու է։

Դուք լավագույնին եք արժանի»,– գրառման վերջում ընդգծել է Խուդաթյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում