Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ՎԶԵԲ-ի հետ այսօր ստորագրել ենք սահմանային անցակետերի արդիականացման վարկային համաձայնագիրը. Վահե Հովհաննիսյան

ՎԶԵԲ-ի հետ այսօր ստորագրել ենք սահմանային անցակետերի արդիականացման վարկային համաձայնագիրը. Վահե Հովհաննիսյան

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կայուն ենթակառուցվածքների խմբի Եվրասիայի գծով տնօրեն Եկատերինա Միրոշնիկի գլխավորած պատվիրակությանը։

Վահե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված երկարամյա արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով Բանկի շարունակական աջակցությունը ՀՀ Կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքին և նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին։ Մասնավորապես, քննարկվել են ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը, տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանը, սահմանային և լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացմանը, ջրամբարաշինությանը, ինչպես նաև կոշտ թափոնների կառավարման համակարգի ներդրմանն առնչվող հարցեր։

Հանդիպման շրջանակում Հայաստանի Հանրապետության և ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել է «Պետական եկամուտների կոմիտեի սահմանային անցակետերի արդիականացում» վարկային համաձայնագիրը։ Ստորագրման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«ՎԶԵԲ-ի հետ այսօր ստորագրել ենք սահմանային անցակետերի արդիականացման վարկային համաձայնագիրը։

Եվս մեկ քայլ՝ սահմանային վերահսկողության արդյունավետության բարձրացման և մաքսային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահե Հովհաննիսյանը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանին տրամադրել մինչև 19.6 մլն եվրոյի վարկային միջոցներ՝ բաղկացած 2 տրանշներից։ Ծրագիրը նպատակ ունի արդիականացնել սահմանային անցակետերի ենթակառուցվածքները, ներդնել սահմանային վերահսկողության ժամանակակից սարքավորումներ, ինչպես նաև ստեղծել նոր մաքսային լաբորատորիա՝ նպաստելով սահմանային և մաքսային կառավարման կարողությունների զարգացմանն ու մաքսային գործընթացների արդյունավետության բարձրացմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում