Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Զարուհի Բաթոյանը պանելային քննարկմանը կոչ է արել գենդերային բռնության կանխարգելմանն ու արձագանքմանն ուղղված ծրագրերում ապահովել ներառական մոտեցում

Զարուհի Բաթոյանը պանելային քննարկմանը կոչ է արել գենդերային բռնության կանխարգելմանն ու արձագանքմանն ուղղված ծրագրերում ապահովել ներառական մոտեցում

ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ազգային մեկնարկին մասնակցել է «Գենդերային հիմքով բռնությանն արձագանքը Հայաստանում» պանելային քննարկմանը։ Այդ մասին պատգամավորը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։

«ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համատեղ նախաձեռնության առանցքում բռնության կանխարգելումն էր և բռնության ենթարկված անձանց ժամանակին պաշտպանություն ու աջակցություն տրամադրելը։

Քննարկման ընթացքում ներկայացրի ընտանեկան և կենցաղային բռնությանն առնչվող մեր օրենսդրական փաթեթը, որի նպատակն է ուժեղացնել բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը և ապահովել, որ դեպքերի քննության ընթացքում առաջնահերթ լինեն նրանց իրավունքներն ու կարիքները։

Շեշտեցի, որ այս փոփոխություններն անհնար կլինեին առանց որոշումների կայացմանը մասնակցող կանանց՝ թե՛ հասարակական կազմակերպություններում, թե՛ բարձր պաշտոններում։ Իրենց ամենօրյա աշխատանքով նրանք բարձրաձայնում են բռնության մասին և առաջ մղում փոփոխությունները, մինչդեռ հենց իրենք էլ այդ աշխատանքի բերումով հաճախ գենդերային հիմքով թիրախավորման են ենթարկվում։

Կարևորելով միջազգային կառույցների աջակցությունը՝ կոչ արեցի գենդերային բռնության կանխարգելմանն ու արձագանքմանն ուղղված բոլոր ծրագրերում ապահովել ներառական մոտեցում։

Հաշմանդամություն ունեցող կանայք այս համատեքստում կրկնակի խոցելի են։ Ուստի ծրագրերը պետք է մշակվեն նաև նրանց մասնակցությամբ, իսկ օգնության դիմելու ուղիներն ու աջակցության ծառայությունները պետք է մատչելի լինեն նրանց համար»,- տեղեկացրել է Բաթոյանը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում