Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Չնայած իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի զարգացմանն ուղղված քայլերին՝ կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր. ՄԻՊ

Չնայած իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի զարգացմանն ուղղված քայլերին՝ կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր. ՄԻՊ

Նոյեմբերի 27-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը համատեղ կազմակերպել են «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավի մեկնարկին նվիրված համաժողովը։ Այդ մասին ասված է ՄԻՊ Ֆեյսբուքի էջում։

«Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը։

Անահիտ Մանասյանն իր խոսքում ընդգծել է, որ քարոզարշավի մեկնարկը ևս մեկ առիթ է վերահաստատելու կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը, ինչպես նաև ընդգծելու այս ուղղությամբ միասնական, հետևողական և համակարգային աշխատանքի անհրաժեշտությունը։

Պաշտպանի խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանության լիարժեք և արդյունավետ համակարգն անհնար է պատկերացնել այնպիսի հասարակությունում, որտեղ բավարար չափով ամրապնդված չեն հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի և համերաշխության արժեքները։

«Չնայած իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի զարգացմանն ուղղված քայլերին՝ կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր։ Հատկապես մտահոգիչ են այն հասարակական կարծրատիպերն ու խտրական ընկալումները, որոնք հաճախ նպաստում են բռնության հանդեպ հանդուրժողականության ձևավորմանը և բռնության ենթարկված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության խոչընդոտմանը։ Ցավալի է, որ այդպիսի տեսակետներ հաճախ տարածում են մեծ լսարան ունեցող հանրային գործիչներ՝ այդպիսով նպաստելով բռնության նկատմամբ հանդուրժողականության խորացմանը։

Ողջունելի են այս փուլում ոլորտի իրավական կարգավորումների կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և բռնության կանխարգելման ու աջակցության հասանելի մեխանիզմների վերաբերյալ հանրային իրազեկման լայնածավալ արշավները։

Այս համատեքստում անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ բռնության կանխարգելումը պահանջում է ինչպես իրավական պատշաճ կարգավորումների առկայություն, այնպես էլ հետևողական աշխատանք՝ ուղղված գենդերային հավասարության մշակույթի ձևավորմանը, խտրականության և կարծրատիպերի հաղթահարմանը, ինչպես նաև մարդու արժանապատվության և իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը»,- նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանն իր խոսքում հատուկ ընդգծել է, որ բոլոր պատասխանատու կառույցների համագործակցված աշխատանքը պետք է միտված լինի քաղաքացիների խնդիրների լուծմանը՝ նպատակ ունենալով աշխատել ոչ միայն մարդկանց համար, այլև մարդկանց հետ։

Պաշտպանը ոլորտային խնդիրների լուծման գործում սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։

Համաժողովի շրջանակում Անահիտ Մանասյանը վարել է «Գենդերային հիմքով բռնությանն արձագանքը Հայաստանում․ ժամանակին պաշտպանություն, իրավական երաշխիքներ և սոցիալական աջակցություն» խորագրով առաջին պանելային քննարկումը։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը, ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը և «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի տնօրեն Աննա Սաֆարյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել գենդերային հիմքով բռնության դեպքերին արդյունավետ արձագանքման, տուժած անձանց իրավունքների պաշտպանության, իրավական երաշխիքների ապահովման և անհրաժեշտ սոցիալական աջակցության տրամադրման հարցերին։

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև «Գենդերային հիմքով բռնության կանխարգելումը Հայաստանում» խորագրով երկրորդ պանելային քննարկումը, որը վարել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը։ Քննարկմանը մասնակցել են Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլը, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Անդրադարձ է կատարվել բռնության դեպքերի վաղ հայտնաբերմանը, աջակցության ծառայություններ ուղղորդելուն, կանանց զորեղացմանը և բռնությանը նպաստող սոցիալական նորմերի փոփոխությանը։

Համաժողովին ներկա է եղել նաև «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի մասնակից Արեն Մելիքյանը»,- նշված է գրառման մեջ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում