Մեղրիի նախկին համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է: Նա կալանավորված է: Այս գործով մեղադրվում է 19 անձ: Ըստ վարույթի նյութերի՝ ոսկու հանքը ապօրինի շահագործելու նպատակով մի խումբ անձինք կաշառել են համայնքապետին և այլ պաշտոնյաների: Ստվերային պայմանավորվածությունների համաձայն՝ պաշտոնյաների յուրաքանչյուր ամսվա բաժինն ապօրինի շահույթից պետք է կազմեր ութ հազար դոլար: Անդրեասյանը նախօրոք էլ ստացել է 8 հազար դոլար՝ հանրային լսումներ կազմակերպելու և հանքի երկրաբանահետախուզական աշխատանքների թույլտվության տրամադրման համար:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում:













