Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը պարզաբանել է Պուտինին «ընկեր» անվանելը, միաժամանակ նրան կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում

Թրամփը պարզաբանել է Պուտինին «ընկեր» անվանելը, միաժամանակ նրան կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր դրական հայտարարությունների կոշտ քննադատությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզաբանել է իր դիրքորոշումը և կոչ է արել Մոսկվային դադարեցնել պատերազմն Ուկրաինայի դեմ։ «Ես շատ կոշտ դիրքորոշում եմ ընդունել Ռուսաստանի նկատմամբ, բայց ուզում եմ գործարք կնքել», - ասել է նա լրագրողների և ամերիկացի զինվորականների հետ զրույցում:

Նա պարզաբանել է, որ Պուտինին «ընկեր» համարելը պրագմատիկ բանակցային մարտավարության մի մասն է։ Թրամփի համոզմամբ՝ անձնական հարաբերությունները կարևոր դեր են խաղում այն ​​իրավիճակում, երբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու բանակցությունները փակուղի են մտել:

«Կարգավորման հիմնական խոչընդոտն այն է, որ Պուտինը և Զելենսկին ատում են իրար», - համոզմունք է հայտնել Սպիտակ տան ղեկավարը:

Չինաստանում Թրամփի գրկախառնությունը Պուտինին ու նրան «իմ ընկեր» կոչելը տարօրինակ է համարել նաև Ուկրաինայի նախագահը:

«Իհարկե, դա Միացյալ Նահանգների նախագահի գործն է, բայց... տարօրինակ է: Պուտինը ագրեսոր է և չի կարող ընկեր լինել», - ասել է Վոլոդիմիր Զելենսկին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում