Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ՄՄարիամ Մխիթարյան

Կիևը շահագրգռված է Թուրքիայի հետ էներգետիկ գործակցության ընդլայնմամբ

Կիևը շահագրգռված է Թուրքիայի հետ էներգետիկ գործակցության ընդլայնմամբ

Ուկրաինան հետաքրքրված է ընդլայնելու Թուրքիայի հետ էներգետիկ գործակցությունը, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի արտադրության սարքավորումների մատակարարման և գազային հատվածի զարգացման ուղղություններով՝ հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարը: Դենիս Շմիհալն այս հայտարարությունն արել է թուրքական էներգետիկ ընկերության պատվիրակության հետ հանդիպումից հետո։

Նրա խոսքով՝ ներկայումս խոշոր քաղաքների կարիքները բավարարելու համար առնվազն 100 շարժական դիզելային գեներատորի անհրաժեշտություն կա։ Շմիհալը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Օդեսայի մարզի էներգետիկ անկախության ամրապնդման վրա։

Նախարարը հավելել է, որ ուկրաինա-թուրքական համագործակցության հեռանկարային ուղղություններից է գազի ոլորտը։ «Ուկրաինան ունի ստորգետնյա պահեստարանների զգալի հզորություններ, այնտեղ պահվող գազն այնուհետև կարող է մատակարարվել եվրոպական երկրներ»,- ընդգծել է Շմիհալը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում