ԱԺ պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Սոնա Ղազարյանը դեկտեմբերի 13-16-ը աշխատանքային այցով կգործուղվեն Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս։
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ նոյեմբերի 26-ի կարգադրությունից։
Էդուարդ Աղաջանյանը Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավարն է, իսկ Արուսյակ Ջուլհակյանը և Սոնա Ղազարյանը՝ խմբի անդամները։
Նրանց հետ Լիտվա կգործուղվի նաև բարեկամական խմբի քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Հռիփսիմե Մնացականյանը։










