Ներքին գործերի նախարարության համակարգի ոստիկանության բաժիններում ավելացել են գենդերային բռնության ենթարկվածների հաղորդումները։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի խոսքով՝ սա լավ է՝ մեծացել է համակարգի հանդեպ վստահությունը։ Հիշեցնենք, որ գենդերային բռնության մասին իրազեկվածությունը Հայաստանում թափ առավ վարչապետի տիկնոջ նախաձեռնած՝ ընտանեկան բռնության դեմ արշավից հետո։
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան













