Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Երեք ինքնաձիգ, 11 հրացան, նռնակներ և ավելի քան հազար փամփուշտ է հայտնաբերվել Արմավիրում

Երեք ինքնաձիգ, 11 հրացան, նռնակներ և ավելի քան հազար փամփուշտ է հայտնաբերվել Արմավիրում

ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման խնդիրը։

Ոստիկանությունից հայտնում են՝ այս ուղղությամբ հերթական արդյունքն են գրանցել Արմավիրի համայնքային ոստիկանները։ Նրանց բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացին զանգահարել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ զենք-զինամթերք է թողել Մրգաշատ գյուղի կամրջի մոտ։

Նշված վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են ջնջված համարներով երեք ինքնաձիգ, 10 ողորկափող և մեկ օդաճնշիչ հրացան, գազային, օդաճնշիչ և մեկնարկային վեց ատրճանակ, երեք նռնակ, ավելի քան հազար փամփուշտ և այլ զինամթերք։

Կրկին հորդորում ենք քաղաքացիներին կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։ Հիշեցնում ենք, որ օրենքով նախատեսված դեպքերում զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում