Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Իտալացի մասնագետների վերապատրաստում՝ հանուն հայկական ձեռագրական ժառանգության վերականգնման

Իտալացի մասնագետների վերապատրաստում՝ հանուն հայկական ձեռագրական ժառանգության վերականգնման

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակությունը Վենետիկի Մխիթարյան միաբանության ձեռագրերի պատասխանատու, հոգեշնորհ Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի ուղեկցությամբ այցելել է Պադովայի Պրալիայի աբբայություն։

Այցի ընթացքում քննարկվել են աբբայության գրքի վերականգնման լաբորատորիայի հետ համագործակցության ամրապնդման և Մխիթարյան միաբանության ձեռագրական ժառանգության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Մատենադարանի տնօրենը Պրալիայի աբբայության վերականգնող մասնագետներին հրավիրել է մասնակցելու 2027 թվականին Մատենադարանում կայանալիք «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային գիտագործնական սեմինարին։ Սեմինարի շրջանակում իտալացի գործընկերների համար կկազմակերպվեն վարպետության դասեր, որոնց ընթացքում նրանք կծանոթանան ձեռագրերի վերականգնման հայկական ավանդույթներին և Մատենադարանում կիրառվող մեթոդներին։

Վերապատրաստումից հետո Մխիթարյան միաբանության ձեռագրերի վերականգնման ծրագիրը կթևակոխի գործնական փուլ։ Առաջնահերթ կվերականգնվեն մշտադիտարկման երկու փուլերի արդյունքներով առանձնացված ձեռագրերը։

Մատենադարանն իր երախտագիտությունն է հայտնել Վենետիկում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանին՝ ցուցաբերած համակողմանի աջակցության համար։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում