ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է Մատենադարան

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է Մատենադարան

ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ, շրջել է թանգարանում և ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանը։ Այդ մասին հայտնում են Մատենադարանից:

Բարձրաստիճան հյուրի համար կազմակերպվել են հատուկ ցուցադրություններ, որոնց շրջանակում ներկայացվել են հայկական ձեռագրական արվեստի գլուխգործոցները, Մատենադարանի քարտեզագրական ժառանգության հնագույն նմուշները, ինչպես նաև ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ իրականացող՝ «Լեռնային Ղարաբաղում գրչագրված ժառանգության վերականգնումն ու հանրայնացումը» ծրագրի արդյունքները։

Այցի ավարտին Ռայլի Բարնսը Մատենադարանի տպավորությունների մատյանում կատարել է հետևյալ գրառումը.

«Ի՜նչ հրաշալի այցելություն պատմական մի վայր, որը երբեք չեմ մոռանա։

Շնորհակալություն Հայաստանի և աշխարհի հազարամյա զարմանահրաշ պատմությունը պահպանելու համար։

Մենք պարտական ենք ձեզ։

Լավագույն մաղթանքներով՝

Ռայլի Բարնս

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

10.02.2026»:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում