Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 28-ին՝ ժամը 09:40-ից մինչև 20:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի մի շարք փողոցների ջրամատակարարումը։
Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։
Ջրամատակարարումը կդադարեցվի Դավիթ Անհաղթի (Օրջոնիկիձեի), Իսի լե Մուլինոյի, Արարատյան, Գրիգոր Լուսավորչի (Կամոյի), Մովսես Խորենացու, Պատկանյանի, Ռ. Եսայանի, Լերմոնտովի, Կոմունարների, Նոր Եվդոկիայի (Կալինինի), Հայոց բանակի (Սովետական բանակի) և Շահումյան փողոցներում։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։










