Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ՎՎարդուհի Հարությունյան

Զելենսկին՝ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մասին

Զելենսկին՝ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մասին

Ուկրաինան ցանկանում է ստանալ այնպիսի երաշխիքներ, ինչպիսին նախատեսում է ՆԱՏՕ-ին անդամակցությունը՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին BBC-ին տված հարցազրույցում: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այդ երաշխիքները պետք է կապված լինեն հրադադարի հետ և պարունակեն գործընկերների հստակ պարտավորությունները Ռուսաստանի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում։

«Ուկրաինան ցանկանում է իմանալ, թե քանի երկիր և զինվորական են ներկայացվելու իր տարածքում ապագա խաղաղ կարգավորման շրջանակներում: Չի կարելի խոսել զոհի համար անվտանգության երաշխիքների մասին և այդ երաշխիքների բաղադրիչները քննարկել ագրեսորի հետ: Միջնորդը չի կարող լինել չեզոք ագրեսորի և զոհի միջև, ուստի ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի վրա»,- ասել է Զելենսկին:

Նա տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Ուկրաինայում տեղի կունենան «կարևոր» բանակցություններ անվտանգության երաշխիքների վերաբերյալ:

Միևնուն ժամանակ, Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասով ԱՄՆ նախագահից հստակ առաջարկ չի ստացել և չգիտի՝ արդյոք Վաշինգտոնը ցանկանո՞ւմ է Ուկրաինային տեսնել դաշինքում, թե՞ ոչ: Զելենսկին ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը կարևոր կլինի ոչ միայն Ուկրաինայի պաշտպանության, այլև հետագա վերականգնման և ներդրողների ներգրավման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում