ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Ընտանեկան բռնության դեմ պայքարում պատասխանատու մարմինները պետք է ձևավորեն խնդրի շուրջ նույն լեզվով խոսելու մշակույթ․ ՆԳ նախարարը մասնակցել է համաժողովին

Ընտանեկան բռնության դեմ պայքարում պատասխանատու մարմինները պետք է ձևավորեն խնդրի շուրջ նույն լեզվով խոսելու մշակույթ․ ՆԳ նախարարը մասնակցել է համաժողովին

Բռնության դեմ պայքարը չի սահմանափակվում արձագանքման մեխանիզմների կատարելագործմամբ․ այն պահանջում է նաև կանխարգելում, բռնության ենթարկված անձանց պաշտպանության երաշխիքների ամրապնդում և կարծրատիպերի հաղթահարում։ Այս հարցերի շուրջ նոյեմբերի 27-ին պետական կառույցների, միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համախմբել էր Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի մեկնարկին նվիրված համաժողովը, որին մասնակցել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Այդ մասին տեղեկանում ենք ՆԳ նախարարությունից։

Միջոցառման՝ «Ապահովել արդարադատություն, պաշտպանել բռնության ենթարկված անձանց և վերջ տալ անպատժելիությանը» խորագիրն ընդգծում է բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության և անպատժելիության դեմ հետևողական պայքարի կարևորությունը։

«Գենդերային հիմքով բռնությանն արձագանքը Հայաստանում» թեմայով պանելային քննարկման ընթացքում Արփինե Սարգսյանն անդրադարձել է ոլորտում առկա բացերին և դրանք հաղթահարելու ուղղությամբ նախարարության անելիքներին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և նրա աշխատակազմին՝ ընդգծելով համատեղ աշխատանքի արդյունավետությունը։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ կարծրատիպային ընկալումներով պայմանավորված՝ խորապես արմատացած խնդիրների հաղթահարումը պահանջում է տարբեր կառույցների ջանքերի մեկտեղում, քանի որ առանձին գերատեսչությունների առաջարկած լուծումները բավարար չեն գործնական արդյունք ապահովելու համար։ Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է նախ ճիշտ գնահատել առկա խնդիրները՝ տեխնիկական հարցերից մինչև արժեքային մոտեցումներ։

Արփինե Սարգսյանը փաստել է, որ վերջին տարիներին ընտանեկան բռնության վերաբերյալ ՆԳՆ ոստիկանություն ներկայացվող դիմումների թիվը զգալիորեն աճել է։ Սա դրական ցուցանիշ է, որը միաժամանակ պետության առջև նոր խնդիրներ է դնում։ Նրա խոսքով՝ պետությունը պետք է կարողանա պատշաճ արձագանքել բարձրացված խնդիրներին, կիրառել պաշտպանության համապատասխան մեխանիզմներ և հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել արդար լուծում՝ արդյունքը տեսանելի դարձնելով հանրությանը։

Նախարարը ոլորտում առկա խնդիրները խմբավորել է երկու ուղղությամբ՝ օրենսդրական և գործառնական։ Անդրադառնալով օրենսդրական դաշտի կատարելագործմանը՝ նա ընդգծել է, որ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը նախատեսում է տարիներ շարունակ բարձրաձայնվող մի շարք կարևոր հարցերի լուծումներ՝ բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել ամուր երաշխիքներ ապահովելու համար։

Խոսելով գործառնական խնդիրների մասին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է պետական մարմինների միջև միասնական մոտեցումների և խնդիրների շուրջ նույն լեզվով խոսելու մշակույթի ձևավորման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարարը կարևորել է մասնագիտական վերապատրաստումների շարունակականությունը՝ նշելով, որ ընտանեկան բռնության դեմ պայքարում ներգրավված բոլոր օղակները պետք է ունենան իրավիճակը ճիշտ գնահատելու և բռնության ենթարկված անձին անհրաժեշտ պաշտպանություն տրամադրելու գիտելիքներ ու հմտություններ։

Համաժողովին ելույթներով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը։

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը և «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ ծրագրերի տնօրեն Աննա Սաֆարյանը։

Մասնակիցները մտքեր են փոխանակել բռնության ենթարկված անձանց ժամանակին պաշտպանելու, նրանց իրավունքների պաշտպանության երաշխիքներն ամրապնդելու և սոցիալական աջակցության մեխանիզմների վերաբերյալ։

Միջոցառումը նախաձեռնել էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ համագործակցությամբ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում