ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

1999 թ․ Հայաստանը ԼՂ հայ բնակչությանը ոչ թե քաղաքացիություն է շնորհել, այլ ընդամենը ենթարկել է «անձնագրային փաստաթղթավորման». Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

1999 թ․ Հայաստանը ԼՂ հայ բնակչությանը ոչ թե քաղաքացիություն է շնորհել, այլ ընդամենը ենթարկել է «անձնագրային փաստաթղթավորման». Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

1999 թ․ փետրվարի 24-ին Երևանում կամ Ստեփանակերտում,- բաց աղբյուրները այդ մասին ոչիչն չեն ասում,- ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության միջև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչներին անձնագրային փաստաթղթավորում ապահովելու մասին» համաձայնագիր։

Ինչպես հուշում է փաստաթղթի պաշտոնական անվանումը, նպատակը ոչ թե ԼՂՀ բնակիչներին ՀՀ քաղաքացիության շնորհումն էր, այլ նրանց «փաստաթղթավորումը»։ Միջազգային իրավունքը այդ պրակտիկան անվանում է passportization։

Դա այն է, երբ ճանաչված երկիրը չճանաչված երկրի բնակիչներին հատուկ ծածկագրով անձնագիր կամ «ճամփորդական փաստաթուղթ» է տրամադրում։ ՀՀ կառավարությունը ընտրել է հատուկ՝ 070 ծածկագրով/ կոդով ԼՂՀ բնակիչներին անձնագիր տրամադրելու տարբերակը։ Ինչպես այսօր, այդ պահի դրությամբ գործող օրենքը քաղաքացիություն շնորհելու բացառիկ իրավասությունը վերապահում էր ՀՀ նախագահին։

ԼՂՀ բնակիչներին քաղաքացիություն շնորհելու մասին հրամանագիր ՀՀ նախագահը ո՛չ այդ պահին, ո՛չ հետագայում չի ստորագրել։ Այսպիսով՝ Լեռնային Ղարաբաղից բռանտեղահանված անձանց բողոքը, որ Հայաստանի իշխանությունները իրենց «ապօրինաբար զրկել են քաղաքացիությունից», իրավական ոչ մի հիմնավորում չունի։

Միջազգային պրակտիկայում Հայաստանի կիրառած «փաստաթղթավորումը», որքան էլ արտառոց չհնչի, նախադեպի առումով համընկնում է Հյուսիսային Կիպրոսի թուրք բնակչությանը Թուրքիայի հատուկ ծածկագրով անձնագրի տրամադրմանը։ Այդ պրակտիկան Թուրքիան կիրառել է 1974 թվականից սկսած։ Նույն փորձը Ռուսաստանի Դաշնությունը կիրառել է Մերձդնեստրում, Աբխազիայում և Հարավային Օսիայում, իսկ 2014 թվականից սկսած՝ Ղրիմում, Դոնբասում և Ուկրաինայի արևելքի «նոր տարածքներում»։

Թե ինչու՞ Հայաստանի կառավարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և համանախագահ երկրների հետ չի քննարկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը «հումանիտար փաստաթղով» ապահովելու հարցը, այլ ընտրել է Կիպրոսի հյուսիսի թուրք բնակչության նկատմամբ Թուրքիայի նախադեպը՝ հայտնի չէ։ Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրված համաձայնագիրը չի հրապարակվել, վավերացում չի անցել։

Վահրամ Աթանեսյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում