Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ՎՎարդուհի Հարությունյան

Եվրամիության և անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում հանդիպել են՝ քննարկելու հաջորդ վեց տարվա բյուջեն

Եվրամիության և անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում հանդիպել են՝ քննարկելու հաջորդ վեց տարվա բյուջեն

Եվրամիության և անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում հանդիպել են՝ քննարկելու հաջորդ վեց տարվա բյուջեն:

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հույս է հայտնել, որ գագաթնաժողովում անդամ երկրներին ավելի են մոտեցել ԵՄ բյուջեի շուրջ համաձայնության հասնելուն:

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, սակայն, հայտարարել է, որ սեղանին դրված առաջարկը բյուջեի շուրջ համաձայնության հասնելու հիմք չի տալիս: 2028-2034 թվականների համար առաջարկվող 1,6 տրիլիոն եվրոյի բյուջեն որոշ երկրներ չափազանց մեծ են համարում:

Քննարկման թեմաներից մեկն էլ 2027 թվականին և դրանից հետո Ուկրաինայի ֆինանսական կարիքների ապահովումն է: Հանդիպմանը ժամանելիս Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը հայտարարել է, որ իր երկիրը կմասնակցի Ուկրաինայի համար նախատեսվող 45 միլիարդ եվրո վարկին, սակայն Կիևին ռազմական օգնություն չի հատկացնի:

Ռումինիայի վարչապետ Նիկուշոր Դանը կարևոր է համարել Ուկրաինային օգնության տրամադրումը և Ռուսաստանի վրա ճնշումը շարունակելը: Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին էլ հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության տարածումը Միջերկրական ծովում անթույլատրելի է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում