Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ԱՁ-ների և մի շարք ընկերությունների գրանցումը կթվայնացվի. նախագիծ

ԱՁ-ների և մի շարք ընկերությունների գրանցումը կթվայնացվի. նախագիծ

Կառավարությունը հավանություն է տվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։

Նախագծերի նպատակն է ապահովել պետական գրանցման/հաշվառման ոլորտում առցանց մատուցվող ծառայությունների օգտագործելիության բարձր մակարդակը՝ համապատասխանեցնելով պետական կառավարման թվային վերափոխման քաղաքականությանը։

Նախագծերի ընդունմամբ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման, անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ տեղեկությունների փոփոխության պետական հաշվառման և հաշվառումից հանելու՝ համապատասխան դիմումները, Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտ ունեցող քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ ունեցող օտարերկրյա քաղաքացիների կողմից դրանք կներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով։

Նույն սկզբունքով էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու պարտադիր պահանջ է նախատեսվում նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, բաժնետիրական ընկերության և հասարակական կազմակերպության պետական գրանցման՝ օրենքով նախատեսված համապատասխան դեպքերի համար։

Արդյունքում ակնկալվում է նվազեցնել պետական գրանցման և պետական հաշվառման ծառայություններից օգտվելու համար սպասարկման վայր անձամբ ներկայանալու անհրաժեշտությունը, կրճատել թղթային փաստաթղթաշրջանառությունը և դրա հետ կապված վարչական աշխատանքը, ինչպես նաև ապահովել պետական գրանցման և պետական հաշվառման գործընթացների առավել արդյունավետ և միասնական իրականացում։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում