Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է պահպանվի, քանի որ Ռուսաստանը Վրաստանի հարևան երկիրն է, և ռուս ժողովուրդը թանկ է վրաց ժողովրդի համար: Կոբախիձեն նաև կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի և ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի միջև Մոսկվայում և Թբիլիսիում բանակցություններ վարելուն՝ նշելով, սակայն, որ այդ հանդիպումները պետք է կազմակերպվեն հերթագայությամբ։ Նոյեմբերի 19-ին Զուրաբաշվիլին և Գալուզինը Մինսկում անցկացրել են առաջին բանակցությունները։ Նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցությունը։ Ձեռք են բերվել մի շարք գործնական պայմանավորվածություններ։
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:













