Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Կապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումը

Կապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումը

Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում չլիցենզավորված կազմակերպիչների խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի արգելափակման կարգը և ժամկետները, ինչպես նաև արգելափակման ենթակա կայքերի ցանկի վարման, հաստատման և պետական մարմիններին ու այլ կազմակերպություններին հասանելիության տրամադրման կարգը։

Ըստ հիմնավորման՝ խաղային գործունեության թվայնացման և առցանց հարթակների տարածման պայմաններում աճել են այն դեպքերը, երբ ՀՀ տարածքում հասանելի են դառնում չլիցենզավորված կազմակերպիչների խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքեր։

Նման հարթակների գործունեությունը խոչընդոտում է խաղային գործունեության ոլորտում պետական կարգավորման նպատակների իրագործմանը, նվազեցնում է վերահսկողության արդյունավետությունը և կարող է հանգեցնել օրենքով սահմանված պահանջների շրջանցման։

Որոշման ընդունմամբ՝ կստեղծվեն կազմակերպական և ընթացակարգային անհրաժեշտ հիմքեր՝ ՀՀ տարածքում չլիցենզավորված կազմակերպիչների կողմից խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի նկատմամբ վերահսկողության իրականացման, օրենքով նախատեսված սահմանափակումների կիրառման, ինչպես նաև իրավախախտումների կանխարգելման և բացահայտման նպատակով։

Արդյունքում կապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումը, օրինական գործունեություն իրականացնող կազմակերպիչների համար հավասար մրցակցային պայմանների ձևավորումը, ինչպես նաև խաղային ծառայություններից օգտվող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության մակարդակի բարձրացումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում