Նոր Սահմանադրության նախագծի շուրջ էական և մեծ աշխատանք պետք է իրականացվի՝ Կառավարության նիստում նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ նախագիծը հանրային քննարկումների փուլից հետո կշրջանառվի նաև պաշտոնական ընթացակարգերով:
Օրակարգի հարցերից Կառավարությունը հավանություն է տվել «TRIPP զարգացման ընկերություն» բաժնետիրական համաձայնագրին: Վարչապետի գնահատականով՝ թևակոխում ենք նախագծի իրագործման հերթական կարևոր փուլը:
Մյուս որոշումներով կենսաթոշակառուները անկանխիկ առևտրից հետվճար կստանան նաև 2027-ին:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում:











