ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակում են

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակում են

Ռուսաստանի Ռոստովի մարզի Նովոշախտինի նավթավերամշակման գործարանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակման, ինչի հետևանքով ձեռնարկությունը ավելի քան վեց ժամ դադարեցրել է աշխատանքը: Լրատվամիջոցների տվյալով՝ գործարանի տարածքում պայթյուններ են լսվել:

Տեղեկությունը հաստատել է Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը: Նրա խոսքով՝ տուժածներ չկան, տեղում շարունակում են աշխատել արտակարգ ծառայությունները:

Ձեռնարկության վրա նախորդ հարձակումը գրանցվել էր նոյեմբերի 23-ին։

Ուկրաինայի պաշտպանության ուժերն անօդաչու թռչող սարքերով հարձակվել են նաև Բաշկորտոստանում Ուֆայի արդյունաբերական գոտու վրա, հարվածի հետևանքները ճշտվում են:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ տեղեկացրել է, որ անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից որսվել և ոչնչացվել է 1246 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ Բրյանսկի, Բելգորոդի, Կուրսկի, Օրյոլի, Սմոլենսկի, Վորոնեժի, Կալուգայի, Տուլայի, Ռոստովի, Վոլգոգրադի, Սարատովի, Սամարայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Մոսկվայի շրջանի, Բաշկորտոստանի հանրապետության, Ղրիմի տարածքներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում