ՎՎարդուհի Հարությունյան

Քյոլն/Բոնն օդանավակայանը ժամանակավոր դադարեցրել է աշխատանքը անօդաչու թռչող սարքի պատճառով

Քյոլն/Բոնն օդանավակայանը ժամանակավոր դադարեցրել է աշխատանքը անօդաչու թռչող սարքի պատճառով

Գերմանիայի Քյոլն/Բոնն օդանավակայանը երկուսուկես ժամով դադարեցրել է աշխատանքը անօդաչու թռչող սարքի պատճառով:

Օդանավակայանի ներկայացուցչի տվյալով՝ անհայտ դրոնը նկատել են ուրբաթ երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22:00-ից քիչ առաջ, որից հետո բոլոր թռիչքներն ու վայրէջքներն արտակարգ դադարեցվել են: Օդային տարածքի փակման պատճառով ավելի քան 30 չվերթ, հիմնականում Eurowings ավիաընկերությունները և UPS բեռնատար փոխադրողը, ուղղվել են պահեստային օդանավակայաններ:

Ժամը 00:30-ի սահմաններում օդային երթևեկության կառավարման գերմանական ծառայությունը իրադրության ստուգումից հետո դադարեցրել է տագնապի ռեժիմը և թույլատրել վերսկսել թռիչքները:

Անօդաչու թռչող սարքի ծագման մանրամասները չեն բացահայտվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում