Մեքքայի պաշտպանական դաշինքի երկրները՝ Սաուդյան Արաբիան, Պակիստանը և Թուրքիան, Իսլամաբադում հանդիպում են անցկացրել՝ դատապարտելով Սաուդյան Արաբիայի վրա Եմենի հութիների հարձակումները: Նրանք որոշել են մեծացնել թագավորությանն աջակցելու և նրա անվտանգությունն ապահովելու ջանքերը:
Երեք երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները և այլ պաշտոնյաները հայտարարել են, որ կշարունակեն աշխատել տարածաշրջանային խաղաղության և կայունության ուղղությամբ:
Կողմերը քննարկել են նաև Մեքքայի պաշտպանական դաշինքում նոր անդամներ ներառելու ճանապարհային քարտեզը: Անկարան, Էր-Ռիադը և Իսլամաբադը համատեղ պաշտպանության համաձայնագիրը կնքել են օգոստոսին: Փաստաթղթի համաձայն՝ երեք երկրներից որևէ մեկի դեմ զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլոր երեքի դեմ։










