«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

Հարվարդի համալսարանի վերլուծաբանները Ռուսաստանի ռազմական հաղթանակի և պարտության հավանականությունը գրեթե հավասար են գնահատում. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Հարվարդի համալսարանի վերլուծաբանները Ռուսաստանի ռազմական հաղթանակի և պարտության հավանականությունը գրեթե հավասար են գնահատում. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Հարվարդի վերլուծաբանները նշել են Ռուսաստանի ամենահավանական ապագան․ ձգձգվող պատերազմ, տնտեսական լճացում և կախվածություն Չինաստանից։ Russia Matters նախագծի հետազոտողները ամենահավանականն են համարում «պաշարված ամրոցի» սցենարը։

Նրանք կանխատեսել են Ռուսաստանի ապագայի հավանական սցենարները․ մինչև 2030 թվականը ներկայիս իշխանությունը կպահպանվի, Ուկրաինայի դեմ պատերազմը կշարունակվի, իսկ ՌԴ-ն կմնա պատժամիջոցների տակ։ Իրադարձությունների նման զարգացման հավանականությունը փորձագետները գնահատել են 37–40 տոկոս։

Երկրորդ սցենարը ներառում է Ռուսաստանում իշխանության աստիճանական թուլացում։ Դրա հավանականությունը 23–26 տոկոս է։ Տնտեսությունը կշարունակի տեղում դոփել, իսկ ենթակառուցվածքները՝ անկում ապրել։ Տարածաշրջաններն ավելի ու ավելի հաճախ խնդիրները կլուծեն ինքնուրույն, և Կրեմլն աստիճանաբար կսկսի կորցնել վերահսկողությունը դրանց նկատմամբ։ Սակայն ֆորմալ առումով Ռուսաստանը կմնա միասնական երկիր։ Երրորդ սցենարը՝ Ռուսաստանի հաղթանակը պատերազմում։ Նման ելքի հավանականությունը 16–19 տոկոս է։

Մոսկվան կկարողանա գրավել Ուկրաինայի նոր տարածքներ և Եվրոպայում հասնել իր համար շահավետ անվտանգության պայմանների, այդ թվում՝ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորքերի ներկայության սահմանափակումների։ Սակայն վերլուծաբանները կարծում են, որ այդպիսի խաղաղությունը երկար չի տևի։

Չորրորդ սցենարը՝ Ռուսաստանի պարտությունը պատերազմում, պատժամիջոցների ուժեղացում և էլիտաների պառակտում։ Մինչև 2030 թվականը դրա հավանականությունը գնահատվում է 16–21 տոկոս է։ Ռազմական պարտությունը պարտադիր չէ, որ հանգեցնի ռեժիմի տապալման կամ ժողովրդավարացման։

Թուլացած իշխանությունը կարող է դառնալ էլ ավելի անկանխատեսելի և մեծացնել միջուկային էսկալացիայի վտանգը։ Ըստ Հարվարդի վերլուծաբանների՝ Ուկրաինայի դեմ պատերազմի շարունակման պայմաններում Ռուսաստանի ռազմական և դիվանագիտական ռեսուրսները կմնան կենտրոնացված արևմտյան ուղղությամբ։ Պաշտոնապես այս վերլուծությունը «առևտրային կամ քաղաքական պատվիատու չունի»։ Հայաստանի համար սա նշանակում է, որ կարճաժամկետ հեռանկարում ՀԱՊԿ-ի կամ ռուսական անվտանգային երաշխիքների վերականգնման հավանականությունը ցածր է, ինչը հիմնավորում է անվտանգային գործընկերների շրջանակի ընդլայնման քաղաքականությունը։

Չնայած Ուկրաինայի նկատմամբ հաղթանակի սցենարի համեմատաբար ցածր հավանականությանը, զեկույցում նշվում է, որ նման ելքի դեպքում Մոսկվան կձգտի ամրապնդել իր ազդեցության գոտիները և սահմանափակել արևմտյան ներկայությունը սահմանների մոտ։ Հետխորհրդային երկրների արտաքին քաղաքականության և անվտանգային միջավայրի պլանավորման առումով Հարվարդի համալսարանի վերլուծությունը կարող է որոշ առումով ուղեցույց լինել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցին ընդառաջ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպմանը կքննարկվեն «Հայաստանի եվրոպական ձգտումների և անվտանգության հետ կապված հարցեր»։

Վահրամ Աթանեսյան

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում