«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

Հարություն Խաչատրյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ

Հարություն Խաչատրյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ

Հայաստանի կինոգործիչների միությունից հայտնում են՝ միության 16-րդ ժողովում Հարություն Խաչատրյանը վերընտրվեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում։

Սա Հայաստանի կինոգործիչների միության 105 անդամների միաձայն որոշման արդյունքն էր։

Հայաստանի կինոգործիչների միության անդամ են 158 ստեղծագործող, որոնցից 16-րդ ժողովին մասնակցում էր 105-ը, և բոլորի միաձայն ցանկությամբ ու որոշմամբ է, որ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ կշարունակի ղեկավարել կինոգործիչների միությունը։

«Ժողովի պատվիրակներին ներկայացվեցին 2022–26 թվականներին կատարված աշխատանքների ինչպես բովանդակային, այնպես էլ ֆինանսական հաշվետվությունները, որոնք արտացոլեցին այն ահռելի աշխատանքը, որն իրականացվել է 2022–2026 թվականներին Հայաստանի կինոգործիչների միությունում։

Դրանք վերաբերում են թե՛ Կինոյի տան դահլիճների արդիականացմանը, թե՛ կինոմշակութային միջավայրերի ստեղծմանը, թե՛ կինոպրեմիերաներին ու կինոցուցադրումներին, թե՛ հայաստանյան և միջազգային համագործակցություններին, թե՛ կրթական ծրագրերին, թե՛ տեխնիկական վերազինումներին, թե՛ միության ցուցահանդեսային հարթակի գործունեությանը, թե՛ կինոոլորտում ստեղծագործող մարդկանց, թե՛ կինոոլորտի օրենսդրական և այլ քննարկումներում կինոյի շահերի պաշտպանությանը։

Մի կողմից՝ թե՛ բովանդակային, թե՛ ֆինանսական հաշվետվություններում արտացոլվածն այնքան խոսուն էր, որ կինոմիության անդամները դրանք ընդունեցին և հաստատեցին միաձայն քվեարկություններով, մյուս կողմից՝ դրանք քաջ ծանոթ էին միության անդամներին, որովհետև թե՛ պարբերաբար ներկայացվել են որպես տարեկան հաշվետվություններ, թե՛ միության անդամներն այս կամ այն ձևաչափով մասնակից են եղել կատարվածին։

Հայաստանի կինոգործիչների միության 16-րդ ժողովն ընտրեց նաև կինոմիության վարչության և վերստուգող հանձնաժողովի անդամներին։ Վարչությունը ժողովի որոշմամբ ձևավորվեց որպես ի պաշտոնե պրոֆեսիոնալ գիլդիաների նախագահներից և ևս միության չորս անդամից կազմված մարմին։

Այսօր Հայաստանի կինոգործիչների միությունում բացվեց նաև միության անդամ կինոնկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը (կայացավ ցուցահանդեսի փակ նախադիտումը), որը հաջորդ շաբաթվանից բաց կլինի հանրության համար։

Այն ջերմ միջավայրն ու մթնոլորտը, որոնք այսօր տիրում էին Հայաստանի կինոգործիչների 16-րդ ժողովում, խոսում էին այն մասին, որ կատարված աշխատանքը գնահատված էր հենց աշխատանքների կատարման ընթացքում»,– ասվում է հաղորդագրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում