Աֆղանստանի Կունարի նահանգում դպրոցներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել:
Պայթյունը տեղի է ունեցել հանքարդյունաբերական ընկերություններին պատկանող պահեստում, որտեղ պահվում էին պայթուցիկ նյութեր: Միջադեպի հանգամանքները հետաքննվում են:










