ԴԴիանա Գասպարյան

Տեղի է ունեցել բանակային խաղերի փակման արարողությունը

Տեղի է ունեցել բանակային խաղերի փակման արարողությունը

Օգոստոսի 27-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին

անգամ անցկացված բանակային խաղերի փակման արարողությունը։

Возможно, это изображение 5 человек

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, ուժային գերատեսչությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Возможно, это изображение один или несколько человек и текст

Ելույթ ունեցողները նշել են, որ առաջին անգամ անցկացված միջոցառումն

ամրապնդել է համագործակցությունն ուժային կառույցների միջև՝ առողջ

մրցակցությանը զուգահեռ ձևավորելով գործընկերային ջերմ

մթնոլորտ։ 

Возможно, это изображение 4 человека и текст

Բանակային խաղերի ընթացքում մասնակիցները դրսևորել են կամային որակներ, արհեստավարժություն, հմտություններ՝ փորձելով լավագույնս ներկայացնել իրենց կառույցները։

Թիմերի ղեկավարները պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով պարգևատրվել են «Ռազմական համագործակցության համար» մեդալներով, որոնք հանձնեց նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Возможно, это изображение 4 человека и текст

Անհատական մրցապայքարում և տարբեր մրցաձևերում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներն արժանացել են մեդալների, պատվոգրերի և դրամական խրախուսանքների։

Թիմային հաշվարկով 3-րդ տեղը զբաղեցրել է ներքին գործերի նախարարության, 2-րդ տեղը՝ ազգային անվտանգության ծառայության, իսկ պատվավոր 1-ին հորիզոնականը` պաշտպանության նախարարության հավաքական թիմը։

Возможно, это изображение 8 человек

Հիշեցնենք, որ բանակային խաղերին մասնակցում էին ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների և քննչական կոմիտեների, դատախազության և պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնք մեկ շաբաթ պայքարեցին մի քանի մրցաձևերում:

Возможно, это изображение 10 человек и текст

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում