ԴԴիանա Գասպարյան

Վահագն Վերմիշյանը դատապարտվել է 8 տարի ազատազրկման

Վահագն Վերմիշյանը դատապարտվել է 8 տարի ազատազրկման

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:

Վահագն Վերմիշյանը կալանավորվել էր 2020-ի փետրվարին։ ԱԱԾ-ն հայտնել էր, որ նա շինաշխատանքներ կատարող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ և ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով 1-2,5 մլն դրամի չափով կաշառք է ստացել։ Դրա դիմաց Վերմիշյանը 2019 թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը:

Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևը «Լուրերի» հետ զրույցում նշել է, որ վճիռը բողոքարկելու են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում