ՄՄերի Եգորյան

Բացահայտվել են ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր. մեկ անձ կալանավորվել է

Բացահայտվել են ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր. մեկ անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության բաժնի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են ավտոմեքենաներից կատարված գողության մի շարք դեպքեր: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 21-ամյա բնակիչը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով ինքնությունը չպարզված անձի հետ, խմբի կազմում, 2019-2020 թթ. ընթացքում Երևան քաղաքի տարբեր փողոցներում կայանված ավտոմեքենաներից կոտրել-պոկելու եղանակով, գաղտնի հափշտակել է տարբեր արժողության կողային հայելիներ՝ քաղաքացիներին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Բացի դրանից՝ 21-ամյա երիտասարդը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին Երևան քաղաքի Բաշինջաղյան և Կոմիտաս փողոցներում, օգտվելով տարածքում մարդկանց բացակայության հանգամանքից, գաղտնի հափշտակել է կայանված ավտոմեքենաների առջևի կողային հայելիները՝ քաղաքացիներին պատճառելով տարբեր չափերի գույքային վնաս: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ  21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ  հոդվածի (գողություն) 1-ին մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ) և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջինս կալանավորվել է: Նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ,  նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում